Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

ՈՒկրաինան իրեն կապիտուլացված չի զգա, իսկ Ռուսաստանը՝ բացարձակ հաղթող

ՈՒկրաինան իրեն կապիտուլացված չի զգա, իսկ Ռուսաստանը՝ բացարձակ հաղթող
16.02.2025 | 16:08

Երկրորդ աշխարհամարտի ավարտին արձանագրված արդյունքներից մեկը Լեհաստանի անցումն էր սոցիալիստական ճամբար։

Միջազգային իրողությունները հուշում են, որ ընթացիկ գլոբալ կոնֆլիկտի առնվազն ՌԴ-Արևմուտք բաղադրիչի հանգուցալուծումը կարող է կրկնել Լեհաստանի շուրջ եղած գործարքը մի տարբերությամբ` այժմ այն կլինի առավել փափուկ (soft), մի վիճակ, երբ Ուկրաինան իրեն կապիտուլացված չի զգա, իսկ Ռուսաստանը՝ բացարձակ հաղթող։

Սակայն կա նաև այլ խնդիր` Ռուսաստանը, այսպես թե այնպես, ժառանգելու է ուկրաինացիների խոր ատելությունը, որը երկարաժամկետ հեռանկարում լինելու է ական ռուսական սահմաններին, եթե, իհարկե, Ռուսաստանում վերաբերմունքը մետրոպոլիա-ծայրամաս ավանդական մտածողությունը վերատեսության չենթարկվի, և, ի վերջո, սլավոնական ընդհանրությունը չփոխարինի եվրասիականության արհեստական և կեղծ պատրանքներին։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 9935

Մեկնաբանություններ